Ռումինիայում հայտնաբերվել է 5 տարի առաջ գողացված` Պիկասոյի հայտնի կտավը (ֆոտո)
Ռումինիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Նիդեռլանդներում գողացված և Ռումինիայում հայտնաբերված` Պաբլո Պիկասոյի 800 հազար եվրո արժողությամբ «Առլեկինի գլուխը» կտավի հետ կապված:
Հայտնվում է, որ կտավը Ռումինիայում են գտել երկու նիդեռլանդցի և այդ մասին հայտնել Ռումինիայում Նիդեռլանդների դեսպանատուն: Այս պահին կտավի հայտնաբերման վայրում կատարվում է խուզարկություն, արդեն Ռումինիա է ժամանել մասնագետ, ով կհաստատի կտավի իսկությունը:
Հիշեցնենք, որ Պիկասոյի հայտնի ստեղծագործությունը 2013 թվականին Նիդեռլանդների «Կյունստխալ» թանգարանից էր գողացվել: