Nissan ընկերությունը կհեռացնի պաշտոնից իր տնօրենին
Ճապոնական Nissan ընկերությունը ցանկանում է տնօրենի պաշտոնից հեռացնել Կառլոս Գոնին, քանի որ նա թաքցրել է իր ստացած շահույթների չափը:
Ճապոնական լրատվամիջոցները օրերս նշել էին, որ Nissan-ի տնօրենը ձերբակալվել է, սակայն այս լուրը պաշտոնապես ոչ ոք չի հաստատել:
Կառլոս Գոնը հայտնի ճգնաժամային մենեջեր է, ում հաջողվել է մի քանի մեքենաշինական ընկերությունների շահույթները մեծացնել: Ճապոնական թերթերը գրում են նաև, որ խուզարկություններ են իրականացվում Nissan-ի գրասենյակներում: