2030 թվականին ռուսները 2 տարով կթռչեն լուսին
2030 թվականին ռուս տիեզերագնացները երկու տարով կթռչեն տիեզերք՝ լուսնի վրա իջնելու առաքելությամբ: Նախատեսվում է, որ լուսնի վրա տիեզերագնացները կանցկացնեն շուրջ երկու շաբաթ:
Մինչ 2025 թվականը կփորձարկվի տիեզերանավը, որով տիեզերք դուրս կգան, ինչպես նաև կուսումնասիրվի լուսնի մակերևույթը՝ ավտոմատ կայանների օգնությամբ:
«Ռոսկոսմոս»-ի տնօրեն Դմիտրի Ռոգոզինի խոսքով՝ լուսնից հետո հաջորդ նշանակետը Մարսն է ու աստերոիդները: