Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե Հովհաննիսյան
Տնտեսություն

էդ ի՞նչ ա՝ խոպանչի, արժանապատիվ անուն տվեք. Փաշինյանը չգիտի՝ «խոպանչուն» արժանապատիվ աշխատանք է պետք, ո՛չ թե անուն

Ինձ մնում է միայն հիանալ Ձեր ելույթով՝ հարց, պատասխան, դատապարտում, քաջալերանք. ամեն ինչ կար Ձեր հարցի մեջ:

Վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը, այսպես հումորով արձագանքեց լրագրողի հարցին, որը վերաբերում էր մեծ աղմուկ բարձրացրած ՊԵԿ որոշմանը, ըստ որի՝ տրանսֆերտները կարող են 23% հարկվել:

Փաշինյանը հղում անելով ՊԵԿ-ի պարզաբանմանը՝ նկատեց, որ այդպիսի բան չկա:

«Չի կարող մարդը մի տեղ հարկվել, հետո գա, Հայաստան մտնելիս հարկվի, հետո իր բնակավայր մտնելիս, հետո տնից դուրս գա՝ մի հատ էլ էդտեղ հարկվի, հետո նորից, որ գնա, մի հատ էլ էդտեղ հարկվի: Ինչպե՞ս եմ վերաբերվում այս համակարգի՞ն, նման համակարգ չկա Հայաստանում և չի կարող լինել»,-ասաց Փաշինյանը, ըստ էության պատասխանելով հենց իր առաջ քաշած հարցին՝ քաղաքացու ամենուր հարկվելու վերաբերյալ: Իհարկե, նման համակարգ չի կարող լինել, քանի որ դա արդեն ծայրահեղ ապուշություն կլիներ, սակայն հարկ է նկատել, որ լրագրողի տված հարցը, ոչ թե քաղաքացու տանը, դրսում, քայլելիս ու նստելիս հարկվելու մասին էր խոսքը, այլ հենց ՊԵԿ-ի որոշման: Այն է՝

«2020 թվականից շրջանառության մեջ դնել մեխանիզմ, ըստ որի՝ հարկային դաշտ կբերի արտագնա աշխատանքի մեկնածներին․ դրսից եկամուտ ստացող քաղաքացին կպարտավորվի այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ, վճարել պետությանը»:

Տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ն ակնկալում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը: Ու թեև ՊԵԿ-ն այս հայտարարությունից հետո մեկ անգամ ևս հստակեցրել է այս հարցում իր դիրքորոշումն ու հաստատել այն, սակայն Նիկոլ Փաշինյանին հաջողվեց շրջանցել այս հարցի բուն պատասխանը՝ սեփական մեկնաբանմամբ ներկայացնելով հարցը:

Իսկ երբ լրագրողը փորձեց հստակեցնել, թե «այսինքն՝ խոպանչիները չե՞ն հարկվելու», Փաշինյանը փոխանակ կենտրոնանալու պատասխանի վրա, կառչեց «խոպանչի» բառից, ու կենտրոնացավ հենց դրա վրա:

«Կներեք, էդ ի՞նչ բառ ա՝ խոպանչի, էդ բառը էս երկու օր ա՝ ի պաշտպանություն բոլորն օգտագործում են: Նախ, էդ մարդկանց խնդրում եմ արժանապատիվ անուն տվեք, հետո նոր նրանց իրավունքները պաշտպանեք»,- հորդորեց Փաշինյանը:

Չմեկնաբանենք, իհարկե, որ այդ մարդկանց վրդովվեցնում է ո՛չ թե «խոպանչի» բառը, այլ ծաղրը՝ իրենց աշխատանքի ու եկամտի նկատմամբ: Եվ նրանք դեմ չեն «խոպանչի» լինել, եթե հայրենիքում «արժանապատիվ» գործ գտնեն:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ այդպիսի նախագիծ և հայեցակարգ չկա ու փորձեց բացատրել, թե խոսքն ինչի մասին է, բայց անմիջապես էլ կարծես փոշմանեց.

«Խոսքը.... ընդհանրապես մենք ասել ենք՝ ուղիղ ժողովրդավարական կառավարություն ենք, և մեր ընկալումն այն է, որ չի կարող հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի քաջալերանքի և մանդատի»,- ասաց Փաշինյանն ու նկատեց, որ այդ նախագիծը չի քննարկում:

Երբ «Ամերիկայի ձայնը» ՀԸ-ի լրագրողը ցանկացավ հավելյալ պարզաբանում՝ հարցի հետ կապված, Փաշինյանը չսպասեց հարցին և անմիջապես պատասխանեց, թե հայեցակարգով առաջարկվում է մտցնել համընդհանուր հայտարարագրման համակարգ և 23 տոկոս եկամտային հարկով հարկել դրսից ուղարկած գումարները, «բայց դա չի նշանակում, որ ով հայտարարագիր է ներկայացնում՝ պետք է հավելյալ հարկվի... բայց, ընդհանուր առմամբ չկա գաղափար, որը չքննարկվի»:

Փաշինյանը նաև նկատեց, որ, ընդհանուր առմամբ, պետական եկամուտները պետք է ձևավորվեն հարկերի հաշվին և օգտագործվեն կարիքների համար: