2 քաղաքացի սպառնում են ցած նետվել Հաղթանակ կամրջից
Նոյեմբերի 19-ին, ժամը 20:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի ճաղավանդակը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: