Բելգիայում կստեղծվի կանանց հատուկ ջոկատ
Բելգիական զինվորական ուժերում նախատեսվում է հիմնել հատուկ ջոկատ, որը բաղկացած կլինի բացառապես կանանցից:
Ջոկատը նախատեսվում է ստեղծել 2019 թվականի վերջում՝ 2020 թվականի սկզբին: Հատուկ ջոկատային կանայք կիրականացնեն նույն գործողությունները, ինչ որ տղամարդիկ:
Հիշեցնենք, որ 1975 թվականից կանայք իրավունք են ստացել ծառայել բելգիական բանակում: Չնայած դրան, այսօր Բելգիայի զինված ուժերում կանայք կազմում են 7.8%: