Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով
Քաղաքականություն

Սա անձնական հեղինակության հարց չէ, այլ ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքի, մանավանդ գիտենք՝ ում հետ գործ ունենք. Ռուստամյան

Եթե ՀԱՊԿ-ում առաջանան խնդիրներ, դրանից առաջին օգտվողը ո՛չ թե Հայաստանն է լինելու, այլ հենց Ադրբեջանը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ այս թեմայով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր հեռուստաընկերություններով հեռարձակվող հաղորդումների ժամանակ հրճվանք է արտահայտում՝ մեղադրանքի սլաքն ուղղելով Հայաստանի կողմը:

«Նա հայտարարում է, թե՝ տեսեք, եթե կա պրոբլեմ, այդ պրոբլեմը Հայստանի մոտ կարող եք գտնել: Այսինքն՝ մենք պետք է այս հարցում նրբանկատ ու մտածված լիենենք: Պետք է այնպիսի քայլեր կատարենք, որպեսզի մի կողմից մեր երկրի համար ՀԱՊԿ-ի նշանակությունը, Հայաստանի անվտանգության առումով, իրական դառնա, մյուս կողմից էլ՝ չունենալով այլընտրանք այլ դաշտերում՝ չպետք է թույլ տալ, որ այդ կառույցի հետ հարաբերությունները դրվեն հարվածի տակ»,- նկատեց Ռուստամյանը:

Հարցին, թե չպե՞տք է Հայաստանը բացատրություն պահանջի Բելառուսից և Ղազախստանից, ինչպես դա արեց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը, և չպե՞տք է արդյոք ինչ-որ կերպ արձագանքի Բելառուսի ԱԳՆ-ի վիրավորանքին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.

«Ես էլ, չէ՞, հիմա դիրքորոշում արտահայտեցի, արտահայտեցի, չէ՞, բայց այլ ձևակերպմամբ. պահանջել ինչ-որ բաներ այլ երկրի ղեկավարից, ճիշտ չէ. նա կարող է նույն հեշտությամբ ասել, որ դուք դրա իրավունքը չունեք, նախագահ եմ և պարտավոր չեմ պատասխան տալ իմ քայլերի համար: Այսինքն՝ մենք պետք է շատ հստակ դնենք խնդիրն այնտեղ, որ մենք ունենք այս կառույցն ավելի արդյունավետ դարձնելու, պայմանավորվածությունը հարգելու և մեր դիրքորոշումը հայտնել այս ձևակերպմամբ»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ դարձյալ կրկնելով, որ հարցը ձևակերպման մեջ է: Նա նկատեց նաև, որ չպետք է թույլ տալ, որ ձևակերպման պատճառով հակառակ կողմն օգտվի դրանից և հարցը տեղափոխի բոլորովին այլ դաշտ:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ խնդիրն այժմ տեղափոխվել է անձնական հեղինակության հարթություն, որը երևում է կողմերի հայտարարություններից: Մինչդեռ չպետք է նման բան թույլ տալ:

«Խնդիրն անձնական հեղինակությունը կասկածի տակ դնելու հարց չի էստեղ, հարցը ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքի մասին է, որի տրամաբանության մեջ էլ պետք է մոտենալ հարցին և անձնական լարվածություն չստեղծել»,- նկատեց Արմեն Ռուստամյանը:

Նա նկատում է, որ պետությունների հարաբերությունները չպետք է անձնական հարաբերությունների վրա հիմնվեն և դրանից տուժեն:

«Այդ հարաբերությունները, որքան լավ լինեն, Հայաստանն այնքան օգուտ կքաղի, մանավանդ որ գիտենք, թե ում հետ գործ ունենք: Այսինքն՝ այդ մարդկանց համար ցանկացած գնահատական կարող է խզել հարաբերությունները»: