Մարտունիում դեղատոմսը ձեռքին վատառողջ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ Փաշինյանին (տեսանյութ)
Մարտունիում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիքի մարզ, առանց միջադեպերի չանցավ: Դրանցից ուշագրավ էր նաև վատառողջ մարտունեցու հետ տեղի ունեցած միջադեպը:
Նա իր դեղատոմսը ձեռքին փորձում էր մոտենալ Նիկոլ Փաշինյանին, սակայն մի քանի տղամարդ, այդ թվում նաև՝ ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ, ամբողջ ուժով փորձում էին թույլ չտալ նրան մոտենալ վարչապետի ժ/պ-ին:
Տղամարդը ցույց էր տալիս ձեռքի դեղատոմսն ու բացատրում, որ ինքը պարզապես ուզում է այն ցույց տալ Փաշինյանին, գուցե իրեն օգնի, սակայն ոչ ոք նրան լսել չէր ուզում:
Հաղթանդամ տղամարդիկ հրմշտելով ու ուժով հեռացրեցին նրան այդ վայրից: Մինչդեռ, տեղացիների խոսքով, տղամարդն իսկապես վատառողջ է և բուժման կարիք ունի:
Ներկայացնում ենք FACTOR.am-ի տեսանյութը