Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Հասարակություն

Համաներումից դժգոհ կալանավորը սպառնում է կարել բերանն ու հացադուլ հայտարարել

Մինչև համաներման կիրառումը դրա մասին շատ թմբկահարվեց: Է՛լ «աննախադեպ», է՛լ «մեծ ծավալ», է՛լ... մի խոսքով՝ համաներում հայտարարող իշխանությունն այն դրական է գնահատում, իսկ այն իրենց մաշկի վրա զգացողները՝ ոչ: Ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր անհամբեր սպասում էին այդ համաներմանը և հույսեր էին կապում դրա հետ՝ վստահ իմանալով, որ համաներումն անպատճառ իրենց վրա անդրադառնալու է, հուսախաբ եղան:

Նախ, նկատենք, որ համաներումը նախընտրական շրջանում հայտարարվեց. ասում են՝ բանտերից դուրս եկողներից շատերը ազդեցիկ են և կարող են պետության «լավության» տակից դուրս գալ՝ իշխող կուսակցության համար ձայներ բերելով: Ինչևէ, չենք քննարկում:

Փաստն այն է, որ այն օրից, երբ համաներման որոշումը սկսեց գործել, NEWSPRESS.am-ն սկսեց ահազանգեր ստանալ քաղաքացիներից, ովքեր դժգոհ էին որոշման արդյունքներից: Ահազանգերից ո՛չ բոլորին ենք անդրադարձել, բայց որոշները լուսաբանվել են:

Շատերը դժգոհ են հեղափոխությունից զուտ այն պատճառով, որ իրենց հարազատի վրա, ինչպես իրենք են ասում, «կարովի» գործը չի վերանայվել:

Իհարկե, տրամաբանական է, որ ոչ բոլորը գոհ կլինեն, սակայն մարդիկ, ովքեր ներկայացնում էին իրենց խնդիրը, իսկապես անուշադրության են մատնված: Օրերս էլ կալանավայրից մեզ ահազանգեց մի բանտարկյալ, ով առայժմ չցանկացավ հրապարակել իր անունը, բայց ասաց, որ վճռական է տրամադրված: Համաներումը նրա վրա չի անդրադարձել, այն դեպքում երբ վերջինս վստահեցնում է, որ իր դրական վարքագծով աչքի է ընկել կալանավայրում, և բոլորը գոհ են իր պահվածքից, գործն էլ հիմնավոր չէ:

Տղամարդը նեղսրտած էր, որ նույնիսկ չեն էլ փորձել գործը վերանայել: 

«Գիտե՛ք, այդքան չէի վրդովվի, եթե մեր աչքի առաջ համաներման արդյունքում մանկապիղծներ չազատվեին. ախր ոնց կարելի է երեխու բռնաբարության հոդվածով մանկապիղծն ազատվի, իսկ ոչ լիարժեք հիմնավորմամբ մեղադրանքով սարքված գործով նստածը՝ ո՛չ: Դա՞ է արդարությունը»,-նեղսրտած իրավիճակն էր ներկայացնում կալանավորը:

Նա ուզում էր համոզվել, որ լրատվամիջոցները իր կողքին կլինեն, երբ վճռական քայլերի գնա: Նրա հաջորդ դատական նիստը հունվարին է նշանակված, և քաղաքացին որոշել է՝ եթե այս անգամ էլ չարդարացրին իրեն, կկարի բերանն ու հացադուլ կհայտարարի, կամ ոտքերը կմեխի հենց կալանավայրի կենտրոնում:

«Լա՛վ, սարքեցին գլխիս, դատեցին՝ լավ արին, բա հիմա ինչի՞ չի վերանայվում, եթե իրոք իրավիճակ է փոխվել: Բա չե՞ն տեսնում, որ փաստերը հիմնավոր չեն, բա չեն ասո՞ւմ, որ երեք անչափահաս երեխա ունեմ. 2 տարի ու կես նստել եմ, ինձ լավ եմ պահել, ուրեմն ոչ մի բան հաշվի չե՞ն առնում»,-ասաց տղամարդը՝ հավելելով, որ ևս 6 տարի ու կես էլ, այս պահի դրությամբ, պետք է կրի պատիժը:

Նա միշտ մտածել է, որ համաներման ժամանակ կվերանայեն իր գործն, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Երբ հեղափոխություն է տեղի ունեցել, նա ավելի է հույսով լցվել, քանի որ հավատացել է, որ դատական համակարգը կփոխվի, ու ամեն ինչ լավ կլինի:

«Ախր նրանք, ովքեր կարեցին էս գործն իմ վրա, հիմա չեն աշխատում, ազատվել են աշխատանքից: Չեմ հասկանում՝ բա ինչի՞ չեն դրանց կարած գործերը վերանայում»,-ասաց կալանավորը: Նա նաև խնդրեց. «Մի բան եմ հիմա ուզում. եթե դատական նիստի ժամանակ ինձ նորից մերժեն՝ որպես բողոքի նշան բերանս կարելու եմ, բայց կարո՞ղ եմ ձեր վրա հույս դնել, որ մինչ այդ զանգեմ ու խնդրեմ գաք լուսաբանեք»,-հարցրեց տղամարդը: 

Իհարկե,նմենք նրան չմերժեցինք, և պետք է լուսաբանենք, սակայն ուզում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին և նկատել՝ շատ են կալանավորները, ովքեր իսկապես ուրիշի մեղքն են կրում բանտում, ու եթե հեղափոխություն, ապա թող հեղափոխությունը կալանավայրեր ևս մտնի...