Վթար էրեբունի թանգարանի մոտ. կան տուժածներ
Նոյեմբերի 17-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Ա.-ին (1985 թ.) և բենզալցակայանի աշխատակից Վ. Ս.-ին (1955 թ.), ապա հարվածել է Գ. Մահարու փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման սարքին, ինչի հետևանքով սարքն ընկել է «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Ա.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը:
Փրկարարները Վ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. Վ. Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ նշված հասցեից հիվանդանոց է տեղափոխվել նաև Դ. Թ.-ն (1989 թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատվում է բավարար: