Նոյեմբերի 18-ին ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը
Մաքրման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 18-ին ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածը փակ կլինի Երեւան քաղաքի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչեւ Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը:
Երեւանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար։