35-ամյա քաղաքացին զանգել է կնոջն ու ասել՝ իրեն կամրջից ցած է նետում. նրա դին հայտնաբերել են փրկարարները. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է՝ Արայ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ք.-ն։ Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասում էին, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը և ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում