Յուրա Մովսիսյանը մեր ֆուտբոլի պատմության միակն է՝ որպես պոկերի հեղինակ
Երեկ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում հաղթեց Ջիբլարթարի հավաքականին։ Հանդիպման ժամանակ պոկերի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը։
Այս ցուցանիշով Մովսիսյանը նախ դարձավ մեր հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն՝ զիջելով միայն Հենրիխ Մխիթարյանին։ Մովսիսյանը դարձավ նաև առաջին ֆուտբոլիստը, ով 1 խաղում խփեց 4 գնդակ։
Ընդգծենք, որ հավաքական վերադառնալով՝ Մովսիսյանը 3 խաղում արդեն դարձել է 5 գոլի հեղինակ։