Բրիտանացի նկարչի կտավը վաճառվել է ռեկորդային՝ 90,3 միլիոն դոլարով
81-ամյա բրիտանացի նկարիչ Դեվիդ Հոկնիի «Նկարչի դիմանկարը» կտավը Նյու Յորքի Christie's աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային՝90.3 միլիոն դոլարով: Այդ կերպ Հոկնին դարձել է ներկայիս ապրող ամենաթանկ վաճառվող նկարիչը:
Աճուդի տունը նկարը գնահատել էր 80 միլիոն դոլար: Մինչ այդ ամենաթանկ վաճառվող կտավը 63-ամյա ամերիկացի նկարիչ Ջեֆֆ Կունսի «Փուչիկներից դուրս եկած շունը» կտավն էր, որը 2013 թվականին վաճառվել է 58 միլիոն դոլարով: