Որն է 2018 թվականին ամենաշատ որոնված բառը Օքսֆորդի բառարանում
Օքսֆորդյան բառարանը toxic (թունավոր) բառը ճանաչել է 2018 թվականի ամենափնտրված բառը: Այս տարի բառարանում այդ բառի բացատրությունը փնտրողների թիվը ավելացել է 46%-ով:
Բառի ամենափնտրվողը լինելը բացատրվում է նրանով, որ այս տարի Մեծ Բրիտանիայում արձանագրվեց նախկին ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա՝ նյարդային համակարգը պարալիզացնող, արգելված նյութով թունավորման դեպքը:
Այդ իրադարձությունն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի մարդիկ բառարանում փնտրեն բառի նշանակությունը: