«Պատռված ջինսով աղջիկը» գնել է ժամացույց՝ ռեկորդային 3․8 միլիոն դոլարով
Շվեյցարական Patek Philippe ընկերության ոսկյա ժամացույցը Ժնևյան աճուրդի ժամանակ վաճառվել է 3.8 միլիոն դոլարով: Վաճառքի գինը ռեկորդային է դարձել Patek Philippe-ի արտադրած սերիական ժամացույցների համար:
Ժամացույցն արտադրվել է 1952 թվականին, ժամացույցի վրա փորագրված է 1956 թվականին այն գնած մարդու անունը, սակայն չի հաղորդվում, թե ով է եղել ժամացույցի նախկին կրողը:
Գաղտնի է պահվում նաև նոր գնորդի անունը, միայն Sotheby’s- ներկայացուցիչներն ասել են, որ գնորդը երիտասարդ ասիացի աղջիկ է՝ պատռված ջինսով: