Ռոնալդուն ամուսնանում է
Ինչպես տեղեկացնում են եվրոպական մի շարք սպորտային պարբերականներ, «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկա ամիսներին կամուսնանա։
Պարբերականները նշում են, որ Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին։
Ընդգծենք, որ այս զույգն արդեն ընկերություն է անում մոտ 2 տարի։
Հավելենք, որ ըստ որոշ աղբյուրների՝ ամուսնությունը կկայանա Ամանորից հետո։