Դոնալդ Թրամփն ու Թերեզա Մեյը վիճել են․ պատճառն Իրանն է
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային զրույցի ժամանակ վիճել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Թրամփը Միացյալ Թագավորությանը մեղադրել է այն բանում, որ վերջինս բավարար ջանքեր չի գործադրում Իրանին ճնշելու համար:
Հեռախոսազրույցի հեղինակը Թերեզա Մեյն էր, ով զանգահարել էր նախագահ Թրամփին, որպեսզի շնորհավորի Հանրապետականներին միջանկյալ ընտրություններում հաղթանակ տանելու համար: