Բրուքլինում սկսվել է հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի դատը
Բրուքլինի շրջանային դատարանում սկսվել է մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանի, ով ավելի հայտնի է Կարճլիկ մականվամբ, դեմ դատական գործի քննությունը:
Գուսմանի դատապաշտպան Ջեֆրի Լիխտմանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի հանդիսանում «Սինալոա» նարկոկորտելի ղեկավարը: Նրա խոսքով` կորտելը ղեկավարում է Իսմայիլ Սամբատը, ով հետախուզման մեջ է: Դատապաշտպան Լիխտմանը հայտարարել է, որ Սամբատան մեծ գումարներ է վճարել Մեքսիկայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և նախկին ու ներկա նախագահներին:
Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնն արդեն արձագանքել է հայտարարությանը՝ կտրականապես հերքելով Լիխտմանի ասածները: Գուսմանը երկու անգամ ձերբակալվել է և երկու անգամ էլ նրան հաջողվել է փախուստի դիմել: 2016 -ին ձերբակալվելուց հետո նրան արտահանձնեցին Ամերիկա, որտեղ միանգամից մի քանի նահանգ նրա դեմ հայց ներկայացրին: