Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպանը ամռանը կտեղափոխվի «Բավարիա»
Ինչպես արդեն հայտնել ենք, Լոնդոնի «Արսենալ»-ի մարզիչ Ունաի Էմերին կամաց-կամաց ազատվում է թիմի մի շարք ֆուտբոլիստներից։ Թիմի կիսապաշտպան Աաարոն Ռեմսին, ում նկատմամբ իսկական որս են սկսել մի շարք գրանդ ակումբներ, ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։
Ռեմսիի համար պայքարում էին անգլիական 3 գրանդ ակումբներ՝ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Տոտենհեմ»-ը, սակայն գերմանական ակումբը կարողացավ հաղթել այս պայքարում։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում Ռեմսին գրեթե չի հայտնվում լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում։