Հայտնի է՝ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան»-ի առաջին տասնյակում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Էդմոն Մարուքյանը:
Կուսակցության առաջին տասնյակը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կուսակցության նախագահ և ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան»-ի ցուցակի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև։
1. Մարուքյան Էդմոն
2. Թանդիլյան Մանե
3. Բաբաջանյան Արման
4. Գորգիսյան Գևորգ
5. Սիմոնյան Տարոն
6. Խաչատրյան Արկադի
7. Սամսոնյան Անի
8. Բաբայան Հարություն
9. Սիմոնյան Կարեն
10. Կոստանյան Աննա