Դաժան դեպք Ֆրանսիայում․ մեքենայի խցիկում հայտնաբերվել է երեխա, որին մայրը թաքցրել է ընտանիքից
Ֆրանսիայում գտնվող Տյուլ քաղաքում դատարանի առջև է կանգնել 50-ամյա Ռոզա Մարիա Կրուզը, ով մեղադրվում է այն բանում, որ գաղտնի է պահել իր երեխայի ծնունդը և թաքցրել է երեխային՝ չապահովելով նրա խնամքը:
Ավելի կոնկրետ՝ նրան մեղադրում են երեխայի հանդեպ սիստեմատիկ բռնության մեջ, որը հանգեցրել է երեխայի հաշմանդամության: Կնոջը սպառնում է քսան տարվա ազատազրկում:
50-ամյա ֆրանսուհին շուրջ երկու տարի ամուսնուց ու երեք երեխաներից գաղտնի է պահել իր չորրորդ երեխայի ծնունդը: Երեխան հայտնաբերվել է կնոջ մեքենայի խցիկում, երբ մեքենան վերանորոգող մասնագետը այնտեղից ձայներ է լսել: