Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակում 72-րդն է
Թեև վերջին շրջանում անընդհատ քննադատում են Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, սակայն հաշվի առնելով վիճակագրական տվյալները՝ նա տեղ է գտել Եվրոպայի 100-յակում։
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, Մխիթարյանն իր վիճակագրությամբ 72-րդ տեղում է։
Ընդգծենք, որ վերջին շրջանում Հենրիխն ավելի հաճախ է տեղ գտնում Էմերիի թիմի մեկնարկային կազմում, իսկ վերջին խաղում փոխարինման դուրս գալով դարձավ գոլի հեղինակ։