Գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում. «Բարգավաճ Հայաստան»-ի ավագանու խմբակցությանը սպառնացել են
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ
Այսօր, մենք (Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցություն) ստացանք տարօրինակ մի զանգ: Զանգահարողը ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ: Երբ ֆրակցիայի գործավարը պատասխանեց, որ ղեկավարը տեղում չէ, զանգահարողը անմիջապես դիմեց հայհոյանքների և բացահայտ սպառնալիքների:
Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա՝ 13.11 Երևանի ավագանքու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել, ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ: