Տարօրինակ դեպք Իռլանդիայում․ երկնքում տեսել են ՉԹՕ
Իռլանդիայի ավիացիայի վարչությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ տեղեկատվություն էր ստացվել, որ Իռլանդիայի ափերին մոտ երևացել է ՉԹՕ (չբացահայտված թռչող օբյեկտ):
Նոյեմբերի 9-ին առավոտյան 6:45 British Airways ընկերության օդաչուն կապվել էր ավիադիսպետչերի հետ, որպեսզի պարզի արդյոք տարածքում որևէ այլ զինվորական թռչող օբյեկտ չի՞ սավառնում, քանի որ նա շատ արագ թռչող չբացահայտված օբյեկտ էր նշմարել ինքնաթիռին մոտ:
Օդաչուն հստակ չէր տեսել, թե շարժվող օբյեկտն ինչ տեսք ուներ, սակայն հասկացել էր, որ այն չի պատրաստվում բախվել ինքնաթիռին: