ՀՀ նախագահը հետ է կանչել Լիբանանի ու Լեհաստանի դեսպաններին և նրանց փոխարեն նորերին նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրերով՝
Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վահագն Աթաբեկյանը (նստավայրը՝ Բեյրութ):
Էդգար Ղազարյանը հետ կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նրան այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Մկրտչյանը (նստավայրը՝ Վարշավա):