Չե Գևարայից՝ մինչև Լենին ու կարմիր դրոշ․ ի՞նչ կա Կոմունիստական կուսակցության գրասենյակում (ֆոտոշարք)
Արդեն մի քանի տասնամյակ է, որ Հայաստանում վերացել են սովետական կարգերը, սակայն մեր երկրում դեռ շարունակում է գործել Կոմունիստական կուսակցությունը։
Կուսակցությունը Հայաստանում ունի մի շարք գրասենյակներ, որտեղ իրականացնում են իրենց կուսակցական գաղափարախոսությանը հավատարիմ գործունեություն։
Կուսակցության մի շարք անդամներ նշում են․ «Մենք կառուցեցինք էս քաղաքը, սակայն հիմա մեր կառուցած քաղաքում վարձով ենք մնում»։
Զաքյան փողոցում գործում է կուսակցության գրասենյակներից մեկը։ Այնտեղ ժամանակային առումով գրեթե ոչինչ չի փոխվել, այնտեղ է Լենինի արձանը, ավանդական կարմիր դրոշն ու նախորդ դարի կոլորիտին համապատասխանող իրերն ու առարկաները։
NEWSPRESS.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է Կոմունիստական կուսակցության գրասենյակի առավել հետաքրքիր դետալները։