4 խաղ և 4 հաղթանակ․ Սանտիագո Սոլարին պայմանագիր կկնքի «Ռեալ»-ի հետ
Լոպետեգիի խայտառակ ցուցանիշից ու հեռացումից հետո, ֆուտբոլային աշխարհը մի որոշ ժամանակով մոռացավ Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի մասին։ Եկավ Սանտիագո Սոլարին ու արդեն 4 խաղ, 4 հաղթանակ։
Իսպանական սպորտային պարբերականները նշում են, որ միջազգային խաղերի դադարի ժամանակ Ֆլորենտինո Պերեսն արդեն պայմանագիր կառաջարկի Սոլարիին։
Տրամաբանական է, որ Սոլարին միանշանակ կստորագրի, բայց ստորագրելու հետ մեկտեղ էլ կառաջարկի, որպեսզի ձմռանը թիմ գան նոր ֆուտբոլիստներ։
Թեև դեռ չկա հստակ ցուցակ, թե ում է ցանկանում թիմ բերել Սոլարին, սակայն, ամենայն հավանականությամբ, նա տարին կավարտի այս կազմով։