Ո՞վ կփոխարինի Ժոզե Մոուրինյուին․ հայտնվել է նոր թեկնածու
Ինչպես տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կսպասի մինչ տարեվերջ, որից հետո որոշում կկայացնի, թե արդյոք կաշխատի Մոուրինյուն թիմում, թե ոչ։
Պարբերականները նշում են, որ Ժոզեին կփոխարինի Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ում ակումբն այս մրցաշրջանում այդքան էլ լավ հանդես չի գալիս։
Հավելենք նաև, որ Ժոզե Մոուրինյուի առաջ դրված է պլան, որ նրա թիմն անպայման հայտնվի լավագույն քառյակում։