Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ ՀՀ-ն չի դիմադրում Թուրքիայի դեմ, վերջինիս կհաջողվի մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
«Այսօր էլ ենք Ոսկեպարում գիշերելու, գործընթացն ավելի մեծ թափ է առնելու, կտեսնե'ք». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը «Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարք
Վազող տողեր

Այնպիսի լկտի բաներ են արվել, որոնց մասին ես հիմա հնարավորություն չունեմ խոսելու. Մեսչյանը զգուշացնում է հողազավթում անողներին

Դա հողազավթման ամենակոպիտ տարբերակն էր: Իրենց բազմիցս զգուշացրել էինք, որ մի արեք, շարունակում էին: Գիտե՞ք՝ ինչ, ամեն ինչը չափ ունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Նոր Նորքում ապօրինի շինարարության ապամոնտաժման դեպքին: 

«Դուք մի կարծեք՝ ես մեծագույն երջանկությամբ եմ ընդունում, երբ բուլդոզերը խփում է պատին, դա շատ վատ բան է, բայց մի հասցրեք դրան»,- զգուշացրեց Մեսչյանը: 

Դիտարկմանը, թե, փաստորեն, սա նաև օրինա՞կ էր մյուսների համար, որ այլևս թույլ չեն տրվելու ապօրինի շինություններ կառուցվեն, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը պատասխանեց. «Ես ուզում եմ ինձ ճշգրիտ հասկանաք. երբ մի բան է ասվում, որ ապօրինի շինարարությանը վերջ, դա հեռուստատեսային ծրագիր չէ, դա շոու չէ: Ամեն մի ասված նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն: Մի արեք»:

Նա ընդգծեց, որ այն, ինչ արվել է մինչ օրս, այլ հարց է, սակայն այն պահից, ինչ ինքը ստանձնել է Երևանի գլխավոր ճարտարապետի պատասխանատու պաշտոնը, այլևս նույնը չի լինելու: Նա ևս մեկ անգամ հորդորեց այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են հողազավթում կամ ապօրինի շինարարություն անել, չանել դա, որովհետև դա ոչ մի դեպքում չի օրինականացվելու: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ կլինեն դեպքեր, երբ կօրինականացվեն որոշակի շինություններ: Մասնավորեցնելով խոսքը՝ Մեսչյանը նկատեց, որ ահռելի քանակով մարդիկ կան, ովքեր ծանրագույն սոցիալական վիճակում են, որ ժամանակին կարողացել են ինչ-որ բան կառուցել, որ ընտանիքն այդտեղ ապրի. «Ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ այդ մարդկանց տները չօրինականացնել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ են սովորաբար, մարդիկ գնում ապօրինի կառուցելու, ապա օրինականացնելու ճանապարհով, Մեսչյանը պատասխանեց, որ պատճառը շատ պարզ է. «Որովհետև կատարվում էր ամենախայտառակը. այն մարդիկ, ովքեր պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, քաջալերում էին ու բերում էին ապօրինի շինարարության՝ և՛ ոստիկանությունը,  և՛ թաղապետարաննները: Բոլորը մեղավոր են նրա համար, ինչի խնդրի առջև հիմա կանգնած են Երևանի բնակիչները: Մեղքն ամբողջովին իրենցն է, քաղաքացիների մեղքը 20 տոկոսն է, մնացածը պատասխանատուների մեղքն է»:

Ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի՝ որոշներին պետք է ներել, մյուսներին՝ ներել չի կարելի: 

«Կան մարդիկ, ում անպայման պետք է ներել, կան մարդիկ, ում կառուցածը պետք է անպայման քանդել, առանց որևէ խաղերի, որովհետև այնպիսի լկտի բաներ են արվել, որոնց մասին ես հիմա հնարավորություն չունեմ խոսելու: Ամեն ինչը չափ ունի: Իմացեք մի բան՝ հողազավթումը գողություն է երկրից, գողություն է մեր բոլորի ունեցվածքից: Մի՛ արեք այդպիսի բաներ, հողազավթումը վերջացավ, տղե՛րք, ոչ մի քառակուսի մետր հող մի՛ զավթեք, որովհետև պրոբլեմ եք ունենալու և եթե հույս ունեք, որ հետագայում կկարողանաք օրինականացնեք, մոռացեք դրա մասին»,- ընդգծեց Երևանի գլխավոր ճարտարապետը: