Մեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Չենք կարող մեր ձեռքերը լվալ ու ասել՝ թող Փաշինյանը տապալվի, մենք «աբիժնիկ» չենք․ Շարմազանով

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի միակ գաղափարական ընդդիմությունն է և չի կարող կրավորական կեցվածք ընդունել։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նկատեց, որ հաշվի առնելով երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ ՀՀԿ-ն չի կարող բոյկոտել ու չմասնակցել ԱԺ ընտրություններին։

«Մենք չենք կարող կրավորական կեցվածք ընդունել, դա ազնիվ չի լինի ո՛չ հայրենիքի, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ազգի հանդեպ։ Չենք կարող ձեռքներս լվալ ու ասել, թե ինչ ուզում է լինի՝ Փաշինյանը թող գնա, տապալվի։ Դա ոչ պետական մոտեցում է»,- ասաց Շարմազանովը։

Նա նկատեց, որ մի ուժ, որը տարիներ շարունակ իշխանություն է եղել, լավ հասկանում է այդ մարտահրավերները ու մենք ուզում ենք զերծ պահել մեր հայրենիքը ճակատագրական սխալներից: 

«Մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք և նմանատիպ գնահատականներն իմ համար ընդունելի չեն։ Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից։ Լավ, բա մենք այսքան բանից հետո չե՞նք գնահատում մեր անելիքը։ Ընդդիմությունը պետք է հենց նրա համար, որ զերծ պահի իշխանությանը սխալներից»,- ընդգծեց Շարմազանովը։

Պատասխանելով հարցին, թե ինչու ընտրություններին չի մասնակցում Սերժ Սարգսյանը, ում դերը միշտ այդքան կարևորվել է երկրի կառավարման գործում, Շարմազանովը նկատեց, որ այսօր ՀՀԿ-ն չի գնում ընտրությունների՝ իշխանությունը վերանվաճելու։

«Մենք լուսնից չենք իջել, և բոլորիս էլ պարզ է, որ ընտրություններում առաջին տեղը կանխանշված է․ պարզապես դեկտեմբերի 9-ին հրապարակի որոշումը պետք է լեգիտիմացվի։ Որևէ մեկը չի կասկածում, որ «Իմ քայլը» պետք է հաղթի»,-ասաց ՀՀԿ խոսնակը՝ կրկնելով, որ իրենք մասնակցում են ընտրություններին՝ ընդդիմադիր բևեռ ձևավորելու։

Շարմազանովը պատասխան ուներ նաև հարցին, թե ինչու ժողովուրդը պետք է հավատա ՀՀԿ-ին և ձայն տա իրենց։ Նրա դիտարկմամբ՝ անցած 6 ամսվա ընթացքում բացահայտվել է «նոր իշխանությունների ստերի շարան»:

«Նոր իշխանությունները, քննադատելով ՀՀԿ-ին, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը չեն փոխել: Փաշինյանը մեզ քննադատում էր Եվրասիականի, ՀԱՊԿ-ի համար, հիմա ինքը շատ մեծ հաճույքով շարունակում է ՀՀԿ-ի կուրսը: Փաշինյանը մեզ քննադատում էր կուտակայինի համար, շատ մեծ հաճույքով իրականացնում է կուտակայինը: Փաշինյանը մեզ քննադատում էր կարմիր գծերի և տեսախցիկների համար, մեծ հաճույքով պահպանել է դրանք: Կա երկու բևեռ. ով դժգոհ է մեզնից, պետք է ընտրի Փաշինյանին, ով դժգոհ է Փաշինյանից և իրական ընդդիմության կարիք ունի, պետք է ընտրի մեզ»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը:

Այսինքն՝ կա՞ն սև ու սպիտակներ, հարցին, Շարմազանովն արձագանքեց․ «Եթե Փաշինյանը սպիտակն է, ուրեմն ես սևն եմ»։