Ողբերգական վրաերթ Վանաձորում. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Գրիգորի Գրիգորյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իր վարած Lexus մակնիշի 33 VՏ 680 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 60-ամյա Կարեն Մխիթարյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում ճանապարհային ոստիկանները, հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով՝ մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում: