Կալիֆոռնիայի հրդեհից այրվել է հայտնի կինոընկերության ֆերման
Կալիֆոռնիայի հրդեհի հետևանքով այրվել է Paramount Pictures կինոընկերությանը պատկանող ֆերման, որտեղ նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր ու հեռուստասերիալներ, այդ թվում՝ «Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալը:
Այս մասին հայտնել է HBO հեռուստաընկերությունը, որի պատվերով էլ նկարահանվել է հեռուստասերիալը: Այս պահին դադարեցվել են նկարահանման աշխատանքները և բոլոր աշխատակիցները էվակուացվել են: