Գագիկ Ծառուկյանը դիմավորել է հաղթանակներով հայրենիք վերադարձած ծանրորդներին (տեսանյութ)
Թուրքմենաստանի մայրաքաղաք Աշխաբադից Հայաստան է ժամանել ծանրամարտի Հայաստանի հավաքականը:
Մեր ընտրանին փայլուն էր հանդես եկել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 7 մեդալ, որից 2-ն ամենաբարձր հարգի: Մեր ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են հարյուրավոր մարզասերներ: Հաղթանակած չեմպիոններին ու աշխարհի ռեկորդակիրներին հայրենիքում դիմավորել է նաև մարզաշխարհի ղեկավարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում