Վանաձորում օրեր առաջ արված ասֆալտի մեջ մի քանի սանտիմետր խորությամբ փոս է փորվում. ահազանգ (ֆոտո, վիդեո)

Այս թեմայով
- «Լուսավոր Հայաստանը» Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է խմբակցության անդամների հետ հանդիպման
- Երևանի մի շարք փողոցներ փոսալցվում են, ասֆալտապատում կարվի ավելի ուշ (լուսանկարներ)
- «Լուսավոր Հայաստան»-ը քաղաքապետարանի հարցով կդիմի վարչական դատարան
- «Լուսավոր Հայաստանը» կլիներ գրպանային ընդդիմություն․ Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում թիվ 9 ընտրատարածքից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգ է հնչեցնում այն մասին, որ օրեր առաջ Վանաձորում արված ասֆալտը քանդվում է, նույնիսկ փորվում: Նա ֆեյսբուքյան իր գրառմանը կից նաև լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել:
«Այս նկարները արվել են րոպեներ առաջ Վանաձորի Մոսկովյան փողոցում, որտեղ մի քանի օր առաջ իրականացվել է լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ:
Ասֆալտը ձեռքով քանդվում է և պարզ երևում է որ հաստությունը 1 սմ է: Եվ սա արվել է այն բանից հետո, երբ քաղաքապետը գրությամբ նշել է, որ շինարարը գրավոր նախազգուշացվել է իր կողմից անորակ աշխատանքների համար:
Հիմա կամ քաղաքապետի խոսքն այնքան կշիռ չունի, որ շինարարը սթափվի, կամ այդ խոսքերը պարզապես հանրությանը հանգստացնելու համար են, և իրականում դա այդպես չէ:
Պահանջում եմ դադարեցնել քաղաքի բոլոր նման անորակ ասֆալտապատման աշխատանքները, քանի որ սա բյուջեի գումարների մսխում է:
Ավելացնեմ նաև, որ բացի անորակ ասֆալտը, որտեղ գրեթե բացակայում է մազութը, այն փռվել է ընդամենը մոտ 1 սմ հաստությամբ:
Այս հարցին հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը»,- գրել է Եղիազարյանը: