Արա Սահակյանը հետ կանչվեց. Հայաստանը Ղազախստանում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արա Սահակյանին հետ է կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է նույն պաշտոնում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գագիկ Ղալաչյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»,-ասված է Նախագահի համապատասխան հրամանագրի տեքստում: