«Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի». «Նոր ժամանակներ»-ը չի մասնակցի ԱԺ ընտրություններին
«Նոր ժամանակներ» կուսացությունը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա նաև կից տեղադրել է անձնագրային և վիզաների վարչությունից իրեն տրամադրված տեղեկանքը:
«Թև մենք որոշել ենք չմասնակցել արտահերթ խորհրդարանական «ընտրություններին» , ես որոշեցի վերցնել սույն տեղեկանքը...Կարծում եմ, ապագայում, այն պետք կգա...
Ինչ վերաբերվում է «ընտրություններին». Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի... Ամեն ինչ` ՀԻՆ, կարգախոսները՝ ՆՈՐ... Միայն՝ կարգախոսները... Ով ուզում է ամեն գնով դառնալ պատգամավոր, պահպանել իշխանությունը՝ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՔ... ՈՒ ՇՈՒՏՈՎ ԴՐԱՆՈՒՄ՝ ԿՀԱՄՈԶՎԵՔ...»,-գրել է Արամ Կարապետյանը: