Հեղեղումներ Հորդանանում. կա 12 զոհ
Հորդանանում անսպասելի հեղեղումներ են: Այս անապատային տարածաշրջանում միանգամից մեծ քանակությամբ տեղումներ են եղել, ինչն էլ հեղեղումների պատճառ է դարձել:
Հորդառատ անձրևներ են տեղացել երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Հեղեղումները չեն շրջանցել նաև հարևան Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքը:
Առայժմ հայտնի է 12 զոհի մասին:
Այլ տվյալներ տուժածների վերաբերյալ՝ դեռևս չկան: