Ռուս միլիարդատերը հեռացել է Մոնակոյից․ նա կասկածվում է կոռուպցիայի մեջ
Ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբալովլևը լքել է Մոնակոն և վերադարձել Մոսկվա: Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ միլիարդատերը, ով Մոնակոյում մեղադրվում է կոռուպցիայի մեջ, սահմանափակված չէ տեղաշարժի հարցում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նա ազատ է արձակվել գրավի դիմաց և ստորագրությամբ, որ չի բացակայի երկրից:
Բիզնեսմենը կասկածվում է դատավորներին կաշառելու մեջ՝ արվեստի գործեր վաճառող Իվան Բուվյեի հետ դատական քաշքշուկի ժամանակ ի օգուտ իրեն վճիռ կայացնելու մեջ: