Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Սպորտ

Նույն Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում. ՀԱՕԿ պարզաբանումը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որով հերքել է առցանց լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ հայ մարզիկներն իրենց վնասվածքները բուժում են սեփական միջոցներով: ՀԱՕԿ-ը նման տեղեկությունը որակել է ակնհայտորեն ուղղորդված և իրականությանը չհամապատասխանող: Հայտարարության մեջ նաև ասվում է.

«Նման ստահոդ տեղեկատվության նպատակը մեկն է՝ փորձել արատավորել այն մարդու և կառույցի բարի համբավն ու հեղինակությունը, որը շուրջ երկու տասնամյակ անձնական միջոցների հաշվին միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում ոչնչացման եզրին գտնվող սպորտի ոլորտի վերակենդանացման և զարգացման համար:

Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կառուցել ու վերականգնել է մի քանի տասնյակ մարզադպրոցներ, կառուցել է աշխարհում նմանը չունեցող օլիմպիական ավանը, հաղթանակով Հայաստան վերադարձած մարզիկների, մարզիչների համար սեփական միջոցներից սահմանել է ամսական հազարավոր դոլարների աշխատավարձեր:

ՀԱՕԿ-ն օրենքով սահմանված կարգով պարզելու է,թե ովքեր են կանգնած այս ակնհայտորեն ուղղորդված հրապարակման պատվիրատուները և հանրության առջև պատռելու է նրանց դիմակները: Պարզից էլ պարզ է, որ դրանք այնպիսի մարդիկ են, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, պարզապես պատեհ պահն օգտագործելով հասցրել են թալանել երկիրը, սեփական գրպանները հաստացնելու հաշվին՝ երկիրը հասցրել են թշվառության ու ծայրաստիճան աղքատության, սեփական բիզնես շահերից բացի՝ ոչ մի անգամ չեն մտածել սեփական ազգի ու ժողովրդի բարեկեցության մասին:

Իսկ հիմա էլ այն մարդու մասին, ով իր ամենօրյա աշխատանքով ու սեփական միջոցների հաշվին ամեն ինչ անում է բացարձակապես բոլոր ոլորտների զարգացման տնտեսության վերականգնման, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար՝ փորձում են ցեխ շպրտել և իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել:

Նույն Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում, իսկ ՀԱՕԿ-ը մշտապես հոգացել, որպեսզի բացարձակապես բոլոր մարզիկների հետ կապված ցանկացած հարց անմիջապես լուծում ստանա: Արթուր Ալեքսանյանը վերջին մրցումներից նույնիսկ Հայաստան չի վերադարձել և միանգամից մեկնել է ԱՄՆ: Պատշաճ կերպով ՀԱՕԿ-ին խնդրի մասին տեղեկացնելու դեպքում՝ մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ Գագիկ Ծառուկյանը լուծում էր տալու այս խնդրին ևս: Պարզապես, որոշ մանրախնդիր մարդիկ այս չեղած առիթը փորձում են օգտագործել իրենց չարությունն ու նախանձը դուրս թափելու համար: Սակայն Գագիկ Ծառուկյանի անունն արատավորելու ցանկացած նմանատիպ էժանագին փորձ դատապարտված է լինելու անհաջողության, քանզի մենք ոչ միայն պարզելու ենք այս հրապարակման պատվիրատուներին, այլևս խիստ հետևողականորեն հանրությանն ենք ներկայացնելու նրանց բարոյազուրկ կերպարներն ու երկիրը թալանելու վերաբերյալ բոլոր փաստերն ու ապացույցները: