Խոշոր հրդեհ՝ Պետերբուրգի հիպերմարկետներից մեկում․ կան տուժածներ
Խոշոր հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգում գտնվող «Լենտա» հիպերմարկետում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Կենտրոնական հիվանդանոցից TACC -ին հայտնել են, որ հրդեհի հետևանքով կա 2 տուժած։ Նրանցից մեկը եղել է այցելու, ով ծխահարվել է, իսկ երկրորդը՝ հիպերմարկետի աշխատող, ով ողնաշարի վնասվածք է ստացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժողներ չկան։
Ընդգծենք, որ հրդեհը սկսվել է առավոտյան։ Կարճ ժամանակում կրակը տարածվել է ամբղջ հիպերմարկետում և փլվել է տանիքը։