«Բարսելոնա»-ի «ասողը»․ Լիոնել Մեսսին ցանկանում է ավելի շատ տեսնել խաղադաշտում Մալկոմին
Աշխարհի առաջնության ժամանակ ու դրանից հետո, բոլորը ծաղրում էին Արգենտինայի հավաքականի մարզչին, քանի որ Լիոնել Մեսսին էր ընտրում մեկնարկային կազմը, փոփոխվող ֆուտբոլիստներին։
Այս համատեքստում գրեթե նույն իրավիճակն է նաև կատալոնական թիմում։ Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, Լիոնել Մեսսին ու Վալվերդեն խոսել են իրար հետ ու Մեսսին նշել է, որ ցանկանում է Մալկոմին ավելի հաճախ տեսնել մեկնարկային կազմում։
Միայն առաջիկա խաղերը ցույց կտան, թե այս խոսակցությունը որքանով է ճիշտ։