Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը
Դերասան Անդրանիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դերասան Լևոն Մուրադյանի լուսանկարը: Կից գրառումից տեղեկանում ենք, որ վերջինս հեռացել է կյանքից:
«Լյովս, արա խի՞, ցավը տանեմ: Խի՞: Իմ պոզիտիվ լավ ընկեր, լուսավոր մարդ: Ափսոս»,- գրել է Հարությունյանը:
Նշենք, որ Մուրադյանը հեռոստադիտողին հայտնի դարձավ հատկապես «Քաղաքում» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր Վռամ Արևշատյանի կերպարը:
Մուրադյանը 60 տարեկան էր