Պատմության խոշոր հրդեհն ԱՄՆ-ի Փարադայս քաղաքում․ քաղաքն ամբողջությամբ վառվել է․ կա 9 զոհ և հարյուրավոր վիրավորներ
Կալիֆոռնիայում անտառային հրդեհը դարձել է պատմության մեջ ամենախոշորը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 3000 մարդ։ Չոր եղանակն ու քամին նպաստում են, որպեսզի հրդեհը տարածվի։
Մահացածների թիվը հասել է 9-ի։ Բոլոր մահացածները Փարադայս քաղաքի բնակիչներ են։ Այրված ավտոմեքենաներում հայտնաբերվել է մի քանի մարմին, մյուսները՝ բնակելի շենքերի մոտ: Քաղաքը գրեթե ամբողջությամբ այրվել է։
ԱՄՆ-ի երկու շրջաններում` Լոս Անջելեսում և Վենտուրայում արտակարգ իրավիճակ է։ Մալիբուի բնակիչները նույնպես տարհանվում են: Երկու օրվա ընթացքում 157 հազար մարդ թողել է տներն ու հեռացել։