Սպանություն Երևանում. shamshyan.com
Այսօր երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:
Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից:
Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման հետքեր:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բաղդասրայանն էր, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հարվածի հետքեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործին բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Փափազյան փողոցում՝ «1001 մանրուք» խանութի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի 35 RF 815 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ տեղեկությունների՝ պատկանում է սպանվածին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: