Կրակոցներ Կալիֆոռնիայում. կա 25 տուժած
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հերթեր են գոյացել այն մարդկանցից, ովքեր ցանկանում են արյուն հանձնել Սաուզենդ Օքս քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքի հետեւանքով վիրավոր քաղաքացիների համար:
Տեղի բարում տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել էր շուրջ 25 մարդ: Ոստիկանությունը հաստատել է կրակահերթ արձակածի անունը. նա 28-ամյա Յեն Դեվիդ Լոնգն է:
Երիտասարդը ծառայել է Աֆղանստանում՝ էլիտար ջոկատում: Չկա որևէ նշան, որ նախկին զինվորականը գործել է ռասսայական կամ կրոնական ատելության հողի վրա, ամենայն հավանականությամբ, նա հոգեկան խնդիրներ է ունեցել:
Հիշեցնենք, որ Լոնգը ներխուժել էր տեղի բարերից մեկը, գնդակահարել պահակին, այնուհետև կրակ բացել բարի հաճախորդների ուղղությամբ, որի հետևանքով 12 մարդ էր զոհվել: Երբ ոստիկանությունը տեղ էր հասել, հանցագործն ինքնասպան էր եղել: