ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռ է փորձարկել
Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորական ուժերը հերթական անգամ փորձարկել են միջմայրցամաքային Minuteman III բալիստիկ հրթիռը:
Հրթիռի փորձարկումն իրականացվել է ուշ երեկոյան, Վանդենբերգի զինվորական բազայում: Հրթիռը մարտական գլխիկով չի եղել:
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, փորձարկումը հաջողությամբ է անցել, հրթիռը հասել է իր նշանակետին:
Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլ ամսին, կրկին փորձարկվել էր Minuteman III
հրթիռը:
Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան ռազմական ուժերում առկա է 450 Minuteman III բալիստիկ հրթիռ: