Սիմոն Մարտիրոսյանն Աշխարհի չեմպիոն դարձավ՝ ռեկորդ սահմանելով
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է Աշխարհի առաջնությունը:
109 կգ քաշային կարգում ուժերը չափող, հայազգի Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում երկրորդն էր: Սիմոնը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամը՝ մեկ կիլոգրամ զիջելով Չինաստանը ներկայացնող մարզիկ Յանգ Չինի:
Սիմոնը գլխավերևում էր պահել նաև 197 կիլոգրամը, ինչը նրան փոքր ոսկի կապահովեր, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումը:
Իսկ ահա հրում վարժությունում մեր մարզիկը առաջին մոտեցմամբ հրեց 230 կգ, հաջորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 10 կիլոգրամով ավելի՝ 240 կիլոգրամ, որը ևս հաջողությամբ գլխավերևում պահեց, ինչը ռեկորդային քաշ էր:
Ընդհանուր 435 կիլոգրամ արդյունքով 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Աշխարհի չեմպիոն: