Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մամուլ

«Ժամանակ». Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավադրությունը. Մոսկվան պետք է վերադարձնի պարտքը ՀՀ-ին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Աստանայում նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովում, փաստորեն, հաստատվեց տեղեկությունը, որ ՀԱՊԿ առնվազն որոշ անդամներ մտադիր են չշարունակել գլխավոր քարտուղարի պաշտոնի հայաստանյան քվոտան եւ առաջարկում են այն փոխանցել Բելառուսին, որը հաջորդն է ըստ այբբենական կարգի: Այդ մասին բարձրաձայնել է հյուրընկալող Նուրսուլթան Նազարբաեւը՝ բերելով հիմնավորում, թե Հայաստանի քվոտային, միեւնույն է, մնացել է մեկ տարի, եւ նոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ անցնել անդամ բոլոր երկրներով՝ լիարժեք աշխատանք սկսելու համար:

Առաջին հայացքից, իհարկե, Նազարբաեւի բացատրությունը թվում է հիմնավոր: Մյուս կողմից՝ դատելով ՀԱՊԿ, այսպես ասած, իրական բնույթից, ուղղակի ծիծաղելի է հնչում «գլխավոր քարտուղարի լիարժեք աշխատանք» արտահայտությունը: Կազմակերպությունն ինքը, ըստ էության, ֆորմալություն է ավելի շատ, քան ռազմա-քաղաքական դաշինք, ըստ այդմ՝ դրա գլխավոր քարտուղարի պաշտոնը առավել եւս ֆորմալ պաշտոն է՝ դարձյալ ըստ էության:

Ակնառու է, որ Նազարբաեւի բացատրությունն ավելի շատ պատրվակ է քվոտան Հայաստանին չթողնելու: Մյուս կողմից՝ ասել, թե դա, այսպես ասած, պատիժ է Խաչատուրովի գործի համար, որ իբրեւ թե Հայաստանը խաղացել է կազմակերպության հեղինակության հետ, հազիվ թե լինի իրականությանը մոտ: Ի վերջո՝ ՀԱՊԿ հեղինակություն ասվածն էլ ֆորմալություն է, էլ չասած այն մասին, որ այդ հեղինակության հետ իրականում խաղացել են նույն Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանը՝ Ադրբեջանի հետ իրենց սերտ գործակցությամբ, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական ոլորտում եւ այն քաղաքական հարցերում, որոնք ակնհայտորեն ոտնահարել են Հայաստանի՝ դաշնակից անդամի շահը: Դրանից հետո ՀԱՊԿ հեղինակություն ասվածը պարզապես երեւակայություն է, եւ Հայաստանը եթե վնասել է, ապա երեւակայական ինչ-որ բան:

Այստեղ պարզապես Բելառուսն ու Ղազախստանը օգտագործում են առիթը, քանի որ ՀԱՊԿ-ը նրանց համար ունի բոլորովին այլ նշանակություն եւ իմաստ՝ այն Ռուսաստանին, այսպես ասած, պահանջներ ներկայացնելու մի հարթակ է, իսկ այս դեպքում նրանք փորձում են օգտագործել հերթական առիթը: Այս իմաստով ստացվում է, որ Հայաստանի նոր իշխանությունը Խաչատուրովի դեմ քայլով նրանց տվել է այդ առիթը: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանն էլ իր հերթին է Բելառուսին ու Ղազախստանին առիթավորել Հայաստանի հանդեպ հարցերում՝ Ադրբեջանի հետ իր հայտնի քաղաքականությամբ, որ ինտենսիվ կերպով վարում էր ապրիլյան քառօրյայից առաջ, եւ որի ծուղակում, ի դեպ, հենց ինքն էլ հայտնվելու էր այդ քառօրյայի հետեւանքով:

Այդ իմաստով, Հայաստանն ամենեւին պարտք չէ Ռուսաստանին, այլ կա նույնիսկ Հայաստանին Ռուսաստանի պարտքը վերադարձնելու հարց: Տվյալ դեպքում պարզապես խնդիրն այն է, թե Երեւանը ինչպես է դնելու այդ հարցը՝ վերադարձնել Հայաստանի քվոտան պահելո՞ւ, պաշտպանելո՞ւ տեսքով, թե՞ Հայաստանը կդնի ՌԴ առաջ առավել երկարաժամկետ ու խորքային հարցեր, որովհետեւ, ի վերջո, չարժե, այսպես ասած, վատնել էներգիա ու ռեսուրս մեկ տարվա համար՝ միայն այն պատճառով, որ Վիգեն Սարգսյանը Հայաստանում չգրի «տարիներով կառուցածը փլուզելու» մասին հերթական «կսկծագիրը»:

Ի վերջո, ի տարբերություն նրա՝ Հայաստանի իշխանությունը զբաղված է եւ պետք է կենտրոնանա լուրջ ու երկարաժամկետ պետական խնդիրների վրա, ըստ այդմ՝ գլխավոր քարտուղարի հարցը պետք է դիտարկվի այդ համատեքստում: Առավել եւս, որ Ղազախստանն ու Բելառուսը, կարծես թե, զուգահեռ մեկ այլ խաղ են սկսել ՀԱՊԿ-ում՝ Ադրբեջանը դիտորդության ներգրավելու խաղ, որի մասին ակնարկ Նազարբաեւը արել է նախօրեին՝ կոչ անելով հետաքրքրվածներին ներկայացնել դիտորդական հայտեր:

Այդ հայտարարությունը հատկապես հետաքրքրական է ռուսական «Կոմերսանտի» հրապարակած այն տեղեկության ֆոնին, թե Աստանայի Վեհաժողովին կարող էր մասնակցել նաեւ Ալիեւը՝ Նազարբաեւի հրավերով, եւ նա պատրաստ է եղել, սակայն դեմ է արտահայտվել Հայաստանը՝ հասկանալի պատճառներով: Ի դեպ, այդ իմաստով էլ Ռուսաստանը թերեւս պարտք է Հայաստանին, որովհետեւ Ալիեւի ներկայությունը ՀԱՊԿ-ում ծանրացնելու է Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի նժարները, ոչ թե Պուտինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում