«Իրավունք». «Սասնա ծռերին» ահավոր դուր չի եկել Օսիպյանի խոսքը. Նրանք վերջնագիր են ներկայացրել Փաշինյանին
«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրների՝ «Սասնա ծռերին» ահավոր դուր չի եկել այն, ինչ իրենց մասին ասել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Մեր աղբյուրի վկայությամբ՝ Վարուժան Ավետիսյանի բավականին կոպիտ հրապարակային խոսքից զատ, նույն «ծռերը» նաեւ Նիկոլ Փաշինյանին են փոխանցել, որ եթե Օսիպյանը երկար մնա ոստիկանապետի պաշտոնին, ապա դա հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով:
Այսինքն՝ այդ կառույցը արդեն վերջնագրերով է խոսում վոժդի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում